Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ և 42-րդ կետերով, 30-րդ հոդվածի 2-րդ մասով, «Համայնքային կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 3-րդ մասով՝
1․ «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի կանոնադրության (այսուհետ՝ կանոնադրություն) մեջ կատարել հետևյալ լրացումները՝
ա/ 22-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ ենթակետով՝
«11) համայնքի աշխարհազորային պայմանական բրիգադի ղեկավարն (հրամանատարն) է․ պայմանական բրիգադի ղեկավարումն իրականացնում է աշխարհազորի պատրաստության ու կիրառման պլանների համաձայն:»,
բ/ 21-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ ենթակետով՝
«8) բնակավայրի աշխարհազորային պայմանական գումարտակի ղեկավարն (հրամանատարն) է․ պայմանական գումարտակի ղեկավարումն իրականացնում է աշխարհազորի պատրաստության ու կիրառման պլանների համաձայն:»,
գ/ 23-րդ կետում «տեղակալը» բառից հետո ավելացնել «(տեղակալներից մեկը)» բառերը։
3․ Կանոնադրության մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝ ամբողջ տեքստի մեջ «վարչական ներկայացուցիչ» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «վարչական ղեկավար» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:
4․ Հաստատել կանոնադրության լրացումներն ու փոփոխություները:
5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից` անմիջապես։