«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետին համապատասխան 1. Ջերմուկ համայնքի բյուջեի վարչական մասի 2021 թվականի տարեսկզբի ազատ մնացորդի 29669144.8 (քսանինը միլիոն վեց հարյուր վաթսունինը հազար հարյուր քառասունչորս) դրամ 80 լումա գումարն ուղղել նախորդ բյուջետային տարում բյուջեի վարչական մասից ֆինանսավորման ենթակա, սակայն չֆինանսավորված առկա՝ պետական աջակցություն ՏԻՄ ծրագրի շրջանակներում 2013-2016թթ. համար ավել հատկացված գումարների հետ վերադարձմանը, էներգետիկ, կապի, կոմունալ, մասնագիտական և հարկային պարտավորությունների մարմանը, ապրանքանյութական արժեքների, պաշարների ձեռք բերմանը, իսկ ֆոնդային մասի տարեսկզբի ազատ մնացորդը ՝ 44615523.1 (քառասունչորս միլիոն վեց հարյուր տասնհինգ հազար հինգ հարյուր քսաներեք) դրամ 10 լումա գումարն ուղղել կապիտալ ծախսերի /սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում որպես համայնքի ներդրում/ ֆինանսավորմանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |