Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով՝
1․ Մանկական Զարգացման Հիմնադրամին «Երեխաների խնամքի ցերեկային ծառայությունների տրամադրում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում տրամադրված Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասի N 27/7 հասցեում գտնվող շինությունն անհատույց օգտագործելու իրավունքի ժամկետը երկարաձգել՝ Հիմնադրամի «ԶարՄան» կենտրոնի վերահավաստագրման անհրաժեշտությամբ պայմանավորված կնքելով նշված հասցեում գտնվող շինության անհատույց օգտագործման իրավունքի տրամադրման նոր պայմանագիր։
2․ Սույն որոշման 1-ին կետում նշված շինության օգտագործման իրավունքի ժամկետը սահմանել 5 (հինգ) տարի՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից «ԶարՄան» կենտրոնի վերահավաստագրման օրվանից սկսած։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը օրվանից: