Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 596-Ն որոշման, Ջերմուկ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի N 76-Ն որոշման, հաշվի առնելով «Լիդիան Արմենիա» ՓԲԸ տնօրեն Հ․ Ալոյանի դիմումը (մտից՝ 2025 թվականի օգոստոսի 26-ի N 1310)՝ որոշում եմ՝
1. «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղի 10-016-0227-0008 կադաստրային ծածկագրով հողամասում պոմպակայանների և ջրատարի կառուցման շինարարության թույլտվություն։
2. «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությունը պարտավոր է Ջերմուկի համայնքապետարանի 900365031567 հաշվեհամարին մուծել 1200000 (մեկ միլիոն երկու հարյուր հազար) դրամ տեղական տուրք` շինարարության թույլտվության համար:
3. Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Ջերմուկ համայնքի ղեկավարին ներկայացնել N 2-5 ձևի տեղեկանք:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: