Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Ջերմուկի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի N 76-Ն և 2022 թվականի նոյեմբերի 18-ի N 89-Ն որոշումների, հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Ալիսա Ժորայի Արսենյանի հայտը (մտից՝ N 515, 2025 թվականի ապրիլի 3)՝ որոշում եմ՝
1. Ալիսա Արսենյանին 2025 թվականի ընթացքում տալ Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասի N 12/1 հասցեում գտնվող խանութում ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվություն (Թույլտվություն N 35):
2. Ալիսա Արսենյանին պարտավորեցնել Ջերմուկի համայնքապետարանի 900365031351 հաշվեհամարին վճարելու տեղական տուրք` 9750 (իննը հազար յոթ հիսուն) դրամ՝ յուրաքանչյուր եռամսյակի համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ալիսա Արսենյանինին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից և տեղական տուրքի վճարման առկայությամբ՝ ուժի մեջ է մինչև ս/թ դեկտեմբերի 31-ը: