«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան՝ 1․ Հաստատել Ջերմուկ համայնքի ավագանու չորրորդ նստաշրջանի հերթական՝ 2023 թվականի հոկտեմբերի 31–ի նիստի հետևյալ օրակարգը՝
1․1․ Ջերմուկ համայնքի 2023 թվականի բյուջեի փոփոխությունները հաստատելու մասին․
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Ա․ Ղազարյան
1․2․ Հողի վարձավճարի տույժի գծով արտոնություն սահմանելու մասին․
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ․ Թադևոսյան
1․3․ Համայնքային սեփականություն համարվող արխիվային փաստաթղթերի սեփականության իրավունքը պետությանը փոխանցելու մասին․
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ․ Թադևոսյան
1․4․ Ջերմուկ համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 24-ի N 19-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին․
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ․ Թադևոսյան
1․5 Ջերմուկ քաղաքի վարչական տարածքի մարդաշատ վայրերում վճարային տերմինալներ տեղադրելու նպատակով հողամասեր առանձնացնելու և դրանք օգտագործման տրամադրելու մասին․
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ․ Թադևոսյան
1․6․ Ջերմուկ համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու համաձայնություն տալու, տարեկան վարձավճարի չափը և պայմանները հաստատելու մասին․
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ․ Թադևոսյան
1․7․ Ջերմուկ համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերը օտարելու, աճուրդային եղանակով վաճառքի մեկնարկային գներն ու պայմանները հաստատելու մասին
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ․ Թադևոսյան
1․8․ Ջերմուկ համայնքի ավագանու չորրորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին
զեկ․ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Վ․ Սարգսյան
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |