Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 62-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով՝
1․ Դադարեցնել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի «Ջերմուկ համայնքի քաղաքային գրադարան» համայնքային հիմնարկի գործունեությունը՝ գրադարանային գործը համայնքում վերապահելով «Ջերմուկ համայնքի մարզամշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը։
2․ Իրավունք վերապահել Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմին սույն որոշման 1-ին կետում նշված համայնքային հիմնարկը հանելու իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության հաշվառումից, ինչպես նաև հիմնարկի գործունեության դադարեցման պահից դրա հաշվեկշռում մնացած գույքն ամրացնել, իսկ պարտավորությունները փոխանցել «Ջերմուկ համայնքի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ–ին:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի մարտի 1-ից։