Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով 1. Ջերմուկ համայնքի սեփականություն հանդիսացող Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասի 2-րդ փողոցի N 3/3 հասցեում գտնվող վարչական շենքը՝ 459,69 քմ ընդհանուր մակերեսով, և դրա պահպանման և սպասարկման համար առանձնացված հողամասը՝ 234,9 քմ ընդհանուր մակերեսով անորոշ ժամկետով և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել՝ «Ջերմուկ համայնքի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ արտադպրոցական կրթա-մշակութային գործունեություն իրականացնելու նպատակով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը օրվանից: |