«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետին և Ջերմուկ համայնքի ավագանու 2018 թվականի հունվարի 19-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները և դրանց իրականացման կարգը սահմանելու մասին» N 12-Ն որոշման հավելվածի 14-րդ կետին համապատասխան՝ 1. Ընդունել ի գիտություն, որ Ջերմուկ համայնքի ղեկավարի կողմից հանգուցյալներ՝ Հերհեր գյուղի բնակիչ Սեդրակ Հունանյանի, Ջերմուկ քաղաքի բնակիչներ Ժորա Սարգսյանի, Նորիկ Հովհաննիսյանի և Դանիել Աբրահամյանի հուղարկավորությունների կազմակերպման համար 100 000-ական (հարյուր հազարական) դրամի սոցիալական օգնություն է տրամադրվել նրանց ընտանիքին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |