«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի, 33-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի 2020 թվականի ծրագրային բյուջեն` համաձայն հավելվածի:
1.1. ՎԱՐՉԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ `
եկամուտներ - 538835.0 հազար ՀՀ դրամ
ծախսեր - 538835.0 հազար ՀՀ դրամ
Ընդամենը` վարչական բյուջե -538835.0 հազար ՀՀ դրամ
1.2. ՖՈՆԴԱՅԻՆ ԲՅՈՒՋԵ
եկամուտներ - 206165.0 հազար ՀՀ դրամ
ծախսեր - 206165.0 հազար ՀՀ դրամ
Ընդամենը` ֆոնդային բյուջե- 206165.0 հազար ՀՀ դրամ
ԸՆԴԱՄԵՆԸ՝ Ջերմուկ համայնքի 2020 թվականի բյուջեն ` 745000.0 հազար ՀՀ դրամ:
2. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում բյուջեի տնտեսագիտական դասակարգման հոդվածների միջև կատարել ներքին վերաբաշխումներ, որոնց հանրագումարը չպետք է գերազանցի սույն որոշմամբ հաստատված չափաքանակների 15 %-ը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո առաջացած հարաբերությունների վրա: |