«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան՝
1․ Հաստատել Ջերմուկ համայնքի ավագանու յոթերորդ նստաշրջանի վերջին՝ 2025 թվականի հունիսի 16–ի նիստի հետևյալ օրակարգը՝
1․1․ Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղի 4-րդ փողոցի N 10 հասցեում գտնվող հողամասը համայնքի սեփականություն ճանաչելու մասին
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ․ Թադևոսյան
1․2․ Ջերմուկ համայնքի Կեչուտ գյուղի 1-ին փողոցի 4-րդ նրբանցքի N 1 հասցեում գտնվող հողամասը համայնքի սեփականություն ճանաչելու մասին
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ․ Թադևոսյան
1․3․ Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղի վարչական տարածքում գտնվող 10-016-0201-0112 և 10-016-0201-0102 կադաստրային ծածկագրերով հողամասերը համայնքի սեփականություն ճանաչելու մասին
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ. Թադևոսյան
1․4․ Ջերմուկ համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերը օտարելու, աճուրդային եղանակով վաճառքի մեկնարկային գինն ու պայմանները հաստատելու մասին
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ․ Թադևոսյան
1․5․ Ջերմուկ համայնքում սոցիալական աջակցության բնագավառի խնդիրները լուծելու նպատակով համայնքի ղեկավարի լիազորությունները պատվիրակելու համաձայնություն տալու մասին
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Ա․ Ղազարյան
1․6․ Ջերմուկ համայնքի ավագանու ութերորդ նստաշրջանի առաջին նիստի գումարման օրը սահմանելու մասին
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ․ Թադևոսյան
2․ Սույն որոշումն ուժի մեջ է նտնում ստորագրման պահից։