Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 202-րդ հոդվածի 6-րդ մասով, ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի «Կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգը սահմանելու մասին» N 698-Ն որոշման հավելված 1-ի 5-րդ կետի, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգի» 29-րդ կետի «ա» ենթակետի և 48-րդ կետի, Ջերմուկ համայնքի ավագանու 2025 թվականի հունիսի 16-ի «Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղի 4-րդ փողոցի N 10 հասցեում գտնվող հողամասը համայնքի սեփականություն ճանաչելու մասին» N 47-Ա որոշման հիման վրա՝ որոշում եմ՝
1. Ջերմուկ համայնքի վարչական տարածքում՝ Գնդեվազ գյուղի 4-րդ փողոցի վրա գտնվող բնակելի նշանակության անշարժ գույքը՝ 63,84 քմ մակերեսով բնակելի տունը, 110,4 քմ մակերես ունեցող բնակավայրերի նշանակության սպասարկման հողամասով (գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման), ճանաչել համայնքային սեփականություն և որպես որպես առանձին գույքային միավոր ներկայացնել իրավունքի պետական գրանցման․ չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2025WVLXAV:
2.Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքին տրամադրել հետևյալ հասցեն.
Ջերմուկ համայնք, գյուղ Գնդեվազ, 4-րդ փողոց N 10:
3. Սահմանել, որ՝
ա/ անշարժ գույքի (բնակելի տուն և հողամաս) նկատմամբ գոյություն չունեն իրավունքի ձեռքբերումը հաստատող փաստաթղթեր, և կադաստրային քարտեզում այն սխալմամբ ներկայացված է որպես քաղաքացիների անվամբ հաշվառված գույք,
բ/ հողամասը համարվում է անհատույց փոխանցված համայնքին, և համայնքը ձեռք է բերում նաև իրեն պատկանող հողամասի վրա կառուցված շինության սեփականության իրավունքը:
4. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից:
5. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունմանը հաջորդող օրվանից: