«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի հիման վրա, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 46-րդ, 48-րդ հոդվածներին և 76-րդ հոդվածի 3-րդ մասին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 43-րդ կետին և 2010 թվականի հունվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում ընդգրկված` պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց (մշտական) օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման կարգը հաստատելու մասին» N 16-Ն որոշման հավելվածի 2-րդ կետին համապատասխան՝ 1․ Համաձայնություն տալ Ջերմուկ համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող գյուղատնտեսական նպատակային նշանակությամբ 2,22126 հա մակերեսով հողամասը (հողատեսքը՝ արոտավայր, կադաստրային ծածկագիրը՝ 10-016-0284-0002) մրցույթային եղանակով վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին Ջերմուկ համայնքի ղեկավարի առաջարկությանը` հաստատելով վարձակալությամբ օգտագործման տրամադրելու նպատակը` գյուղատնտեսական գործունեության համար, ամսական վարձավճարի մեկնարկային չափը` 20 000 (տաս հազար) դրամ, հողամասը վարձակալմամբ օգտագործելու ժամկետը` 10 (տաս) տարի։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |