«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի հիման վրա, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի «գ» ենթակետին և 22-րդ կետին համապատասխան՝ 1․ Համաձայնվել Ջերմուկ համայնքի սեփականություն համարվող Գնդեվազ գյուղի 16-րդ փողոցի N 7 հասցեում գտնվող 0,19852 հա մակերեսով բնակավայրերի նշանակության հողամասը (կադաստրային ծածկագիրը՝ 10-016-0029-) բնակելի կառուցապատման նպատակով աճուրդային եղանակով օտարելու մասին Ջերմուկ համայնքի ղեկավարի առաջարկությանը․ հողամասի վաճառքի մեկնարկային գինը սահմանել 450 000 (չորս հարյուր հիսուն հազար) դրամ, կառուցապատման ժամկետը՝ երեք տարի։
2․ Համաձայնվել Ջերմուկ համայնքի սեփականություն համարվող Գնդեվազ գյուղում գտնվող 1,13071 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը (կադաստրային ծածկագիրը՝ 10-016-0208-0102) որպես արոտավայր օգտագործելու նպատակով աճուրդային եղանակով օտարելու մասին Ջերմուկ համայնքի ղեկավարի առաջարկությանը․ հողամասի վաճառքի մեկնարկային գինը սահմանել 100 000 (հարյուր հազար) դրամ։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |