Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով, «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշմամբ սահմանված վերահուղարկավորման կարգով, հաշվի առնելով Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Մալիշկա գյուղի բնակիչ, մահացածի թոռ Արմեն Հայկի Մեսրոպյանի դիմումը (մտից N 1856, 19․11․2024 թ.) և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի տարածքային մարմնի կողմից տրված վերահուղարկավորում իրականացնելու հնարավորության վերաբերյալ եզրակացությունը՝ որոշում եմ՝
1. Թույլատրել Ջերմուկ համայնքի Ջերմուկ քաղաքի գերեզմանատանը հուղարկավորված հանգուցյալ Հովհաննես Մեսրոպի Բայաթյանի (մահացած 1995 թվականին) արտաշիրիմումը և վերահուղարկավորումը ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Մալիշկա գյուղի գերեզմանատանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Մալիշկա գյուղի բնակիչ, մահացածի թոռ Արմեն Հայկի Մեսրոպյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվանից: