Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ 1․ Ջերմուկ համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 24-ի «Ջերմուկ համայնքի ղեկավարի վարձատրության չափը որոշելու, Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային  դրույքաչափերը հաստատելու և Ջերմուկ համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 11-ի N 2-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 15-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝ 
1) որոշման հավելված 1-ում՝  
ա․ «Տեխնիկական սպասարկման անձնակազմ-7» տողում «7» թիվը փոխարինել «9» թվով 
բ․ «Ընդամենը՝ թվաքանակ- 26» տողում «26» թիվը փոխարինել «28» թվով։ 
2)  որոշման հավելված 2-ում՝ 
ա․ «Տեխնիկական սպասարկման անձնակազմ» բաժինը 24-րդ տողից հետո լրացնել նոր` 25-րդ և 26-րդ տողերով՝ հետևյալ բովանդակությամբ՝ 
| 25     | 
 անցակետի հսկիչ      | 
     1      | 
 137500    | 
   137500   | 
 
| 26 | 
բանվոր | 
     1 | 
 164000 | 
   164000 | 
 
 
3)   «Տեխնիկական սպասարկման անձնակազմ» բաժինն ամփոփող «Ընդամենը» տողի «5,5» թիվը փոխարինել «7․5» թվով, իսկ «893550» թիվը փոխարինել «1195050» թվով  
5) «Ընդամենը/աշխատակազմ» տողի «23,5» թիվը փոխարինել «25,5» թվով, «5231490» թիվը փոխրաինել «5532990» թվով,  
6) «Ընդհանուրը» տողի «30,5» թիվը փոխարինել «32,5» թվով, իսկ «7721172» թիվը փոխարինել «8022672» թվով։ 
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հոկտեմբերի 1-ից։   |