Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով, հիմք ընդունելով Ջերմուկ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 80-Ն որոշման 2-րդ կետը և 2025 թվականի հունվարի 9-ի «Ջերմուկ համայնքի բյուջեի միջոցների 2025 թվականի տարեսկզբի ազատ մնացորդի օգտագործման մասին» N 2-Ա որոշումը՝ 1. Ջերմուկ համայնքի 2025 թվականի բյուջեի եկամտային մասի «38-01-00-պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ» գործառնական նշանակության «0069-Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ստացվող սուբվենցիաներ» գործառնական նշանակության տնտեսագիտական հոդվածը պակասեցնել 107,515,700 (մեկ հարյուր յոթ հազար հինգ հարյուր տասնհինգ հազար յոթ հարյուր) ՀՀ դրամով, «29-50-00-հողի օտարումից մուտքեր» գործառնական նշանակության «0058-հիմնական միջոցների օտարումից մուտքեր» տնտեսագիտական հոդվածը՝ 46,862,400 (քառասունվեց միլիոն ութ հարյուր վաթսուներկու հազար երեք հարյուր իննսունինը դրամ 20 լումա) ՀՀ դրամով, «37-09-00- պետական բյուջեից տրամադրված այլ ընթացիկ դրամաշնորհ» գործառնական նշանակության համապատասխան տնտեսագիտական հոդվածը ավելացնել 16,886,310 (տասնվեց միլիոն ութ հարյուր ութսունվեց հազար երեք հարյուր տաս) ՀՀ դրամով, «46-08-00-ճոպանուղու ծառայություններից եկամուտ» տնտեսագիտական հոդվածը պակասեցնել 5,000,000 (հինգ միլիոն) ՀՀ դրամով:
2. Ջերմուկ համայնքի 2025 թվականի բյուջեի ծախսային մասի գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշիվներում կատարել հետևյալ փոփոխություններն ու ներքին վերաբաշխումները՝
2.1 Բաժին 01, խումբ 01, դաս 01, ծրագիր 51, 210002-«համայնքապետարանի պահպանման ծախսեր» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի «5121- այլ մեքենաներ և սարքավորումներ » տնտեսագիտական հոդվածը ավելացնել 85,000,000 (ութսունհինգ միլիոն ) ՀՀ դրամով,
2.2 Բաժին 04, խումբ 05, դաս 01, ծրագիր 51, 210002- «ասֆալտբետոնյա ծածկի հիմնանորոգում և ընթացիկ սպասարկում» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի «5113-շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» տնտեսագիտական հոդվածը պակասեցնել 74,954,800 (յոթանասունչորս միլիոն ինը հարյուր հիսունչորս հազար ութ հարյուր ) ՀՀ դրամով, «4637- ընթացիկ դրամաշնորհներ» տնտեսագիտական հոդվածը ավելացնել 4,088,068 (չորս միլիոն ութսունութ հազար վաթսունութ ) ՀՀ դրամով,
2.3 Բաժին 04, խումբ 05, դաս 05, ծրագիր 53, 210002- «ճոպանուղու հիմնանորոգում » գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի «5113- շենքերի և շինությունների կառուցում» տնտեսագիտական հոդվածը պակասեցնել 42,500,000 (քառասուներկու միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամով,
2.4 Բաժին 04, խումբ 07, դաս 03, ծրագիր 51, 210002 - «զբոսաշրջություն» գործառնական նշանակության «4637-ընթացիկ դրամաշնորհներ» տնտեսագիտական հոդվածը ավելացնել 2,655,000 (երկու միլիոն վեց հարյուր հիսունհինգ հազար) ՀՀ դրամով,
2.5 Բաժին 05, խումբ 01, դաս 01, ծրագիր 51,210002- «աղբահանություն» գործառնական նշանակության «4637- ընթացիկ դրամաշնորհներ» և «4657- կապիտալ դրամաշնորհներ» տնտեսագիտական հոդվածները համապատասխանաբար պակասեցնել 8,488,082 (ութ միլիոն չորս հարյուր ութսունութ հազար ութսուներկու) և 441,658 (չորս հարյուր քառասունմեկ հազար վեց հարյուր հիսունութ) ՀՀ դրամներով,
2.6 Բաժին 05, խումբ 02, դաս 01, ծրագիր 51,210002- «կեղտաջրերի հեռացում» գործառնական նշանակության «4637-ընթացիկ դրամաշնորհներ» տնտեսագիտական հոդվածը ավելացնել 470,398.0 (չորս հարյուր յոթանասուն հազար երեք հարյուր իննսունութ) ՀՀ դրամով,
2.7 Բաժին 05, խումբ 06, դաս 01, ծրագիր 51, 210002- «կանաչ տարածքների պահպանում» գործառնական նշանակության «4637-ընթացիկ դրամաշնորհներ» և «4657-կապիտալ դրամաշնորհներ» տնտեսագիտական հոդվածները համապատասխանաբար ավելացնել 673,456.0 (վեց հարյուր յոթանասուներեք հազար չորս հարյուր հիսունվեց) և 1,000,000 (մեկ միլիոն) ՀՀ դրամներով՝ պակասեցնելով «5131-աճեցվող ակտիվներ» տնտեսագիտական հոդվածը 1,000,000 (մեկ միլիոն ) ՀՀ դրամով,
2.8 Բաժին 06, խումբ 01, դաս 01, ծրագիր 51,210002- «բնակարանային շինարություն» գործառնական նշանակության «4637-ընթացիկ դրամաշնորհներ» տնտեսագիտական հոդվածը պակասեցնել 3,867,181 (երեք միլիոն ութ հարյուր վաթսունյոթ հազար հարյուր ութսունմեկ) ՀՀ դրամով,
2.9 Բաժին 06, խումբ 04, դաս 01, ծրագիր 51,210002 - «փողոցների լուսավորում» գործառնական նշանակության «4637-ընթացիկ դրամաշնորհներ» տնտեսագիտական հոդվածը պակասեցնել 90,000.0 (իննսուն հազար) ՀՀ դրամով,
2.10 Բաժին 06, խումբ 02, դաս 01, ծրագիր 51,210002 - «համայնքի զարգացում» գործառնական նշանակության «5113-շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» տնտեսագիտական հոդվածը ավելացնել 20,834,910 (քսան միլիոն ութ հարյուր երեսունչորս հազար ինը հարյուր տաս) ՀՀ դրամով,
2.11 Բաժին 06, խումբ 03, դաս 01, ծրագիր 51, 210002- «ջրամատակարարում» գործառնական նշանակության «5113-շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» և «5112- շենքերի և շինությունների կառուցում» տնտեսագիտական հոդվածները համապատասխանաբար պակասեցնել 14,881,000 (տասնչորս միլիոն ութ հարյուր ութսունմեկ հազար) և 104,000,000 (մեկ հարյուր չորս միլիոն) ՀՀ դրամներով,
2.12 Բաժին 08, խումբ 01, դաս 01, ծրագիր 51, 210002- «սպորտային միջոցառումներ» գործառնական նշանակության «5113- շենքերի և շինությունների կառուցում» տնտեսագիտական հոդվածը պակասեցնել 1,500,000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար ) ՀՀ դրամով,
2.13 Բաժին 08, խումբ 06, դաս 01, ծրագիր 51, 210002- «հանգիստ, մշակույթ» գործառնական դասակարգման «5132- ոչ նյութական հիմնական միջոցներ» տնտեսագիտական հոդվածը պակասացնել 542,300 (հինգ հարյուր քառասուներկու հազար երեք հարյուր) ՀՀ դրամով,
2.14 Բաժին 09, խումբ 01, դաս 01, ծրագիր 51, 210002- «նախադպրոցական կրթություն» գործառնական նշանակության «4637-ընթացիկ դրամաշնորհներ» գործառնական նշանակության տնտեսագիտական հոդվածը պակասեցնել 811,690.0 (ութ հարյուր տասնմեկ հազար վեց հարյուր իննսունուն) ՀՀ դրամով,
2.15 Բաժին 09, խումբ 02, դաս 02, ծրագիր 51, 210002- «միջնակարգ ընդհանուր կրթություն» գործառնական նշանակության «4637- ընթացիկ դրամաշնորհներ», տնտեսագիտական հոդվածը ավելացնել 1,898,400 (մեկ միլիոն ութ հարյուր իննսունութ հազար չորս հարյուր) ՀՀ դրամով,
2.16 Բաժին 09, խումբ 05, դաս 01, ծրագիր 51,210002- «արտադպրոցական դաստիարակություն» գործառնական նշանակության «4637-ընթացիկ դրամաշնորհներ» տնտեսագիտական հոդվածը ավելացնել 4,074,449.0 (չորս միլիոն յոթանասունչորս հազար չորս հարյուր քառասունինը ) ՀՀ դրամով,
2.17 Բաժին 11, խումբ 01, դաս 02, ծրագիր 51, 210002- «պահուստային ֆոնդի» գործառնական նշանակության «4891-պահուստային միջոցներ» տնտեսագիտական հոդվածը ավելացնել 94,846,771.0 (իննսունչորս միլիոն ութ հարյուր քառասունվեց հազար յոթ հարյուր յոթանասունմեկ) ՀՀ դրամով:
3․ Սույն որոշման 1-ին և 2-րդ կետով կատարված փոփոխությունները հաշվի առնելով՝ սույն որոշման հավելվածին համապատասխան ի գիտություն ընդունել Ջերմուկ համայնքի 2025 թվականի բյուջեն՝ 2025 թվականի հունվարի 9-ի դրությամբ՝
Ընդամենը՝ եկամուտների գծով- 938,624,9 հազար ՀՀ դրամ
ծախսերի գծով- 938,624.9 հազար ՀՀ դրամ
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |