«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի հիման վրա, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի «գ» ենթակետին և 22-րդ կետին համապատասխան՝ 1. Համաձայնություն տալ
ա/ Ջերմուկ համայնքի Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասի 5-րդ փողոցի N 1/6 հասցեում գտնվող համայնքային սեփականություն (վկայական՝ 31102022-10-0009) հանդիսացող 10-002-0031-0242 կադաստրային ծածկագրով հողամասը (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման, մակերեսը՝ 0,005 հա) բնակելի կառուցապատման նպատակով աճուրդային եղանակով օտարելու մասին Ջերմուկ համայնքի ղեկավարի առաջարկությանը․ հողամասի վաճառքի մեկնարկային գինը սահմանել 150 000 (հարյուր հիսուն հազար) դրամ։
բ/ Ջերմուկ համայնքի Ջերմուկ քաղաքի 10-002-0106-0014 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող (վկայական՝ 17012023-10-0013) հողամասը (նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, հողատեսքը՝ այլ հողեր, մակերեսը՝ 0,05762 հա) գյուղատնտեսական գործունեության նպատակով աճուրդային եղանակով օտարելու մասին Ջերմուկ համայնքի ղեկավարի առաջարկությանը․ հողամասի վաճառքի մեկնարկային գինը սահմանել 50 000 (հիսուն հազար) դրամ։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |