«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետին համապատասխան 1. Համաձայնություն տալ համայնքի վարչական տարածքում արտակարգ իրավիճակների դեպքում ֆիզիկական անձանց պատճառված վնասի փոխհատուցման նպատակով, ըստ անհրաժեշտության և վնասի հաշվառման-գնահատման մասնագիտական եզրակացություններին համապատասխան, Ջերմուկ համայնքի բյուջեի 4841 «Բնական աղետներից առաջացած վնասների վերականգնում» (ընթացիկ ծախսերի դեպքում) և 5113 «Շենքերի, շինությունների կապիտալ վերանորոգում» (կապիտալ ծախսերի դեպքում) տնտեսագիտական հոդվածներից Ջերմուկ համայնքի ղեկավարից կողմից դրամական հատկացումներ կատարելու:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |