«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան 1. Հաստատել Ջերմուկ համայնքի ավագանու 2018 թվականի հուլիսի 23-ի նիստի հետևյալ օ ր ա կ ա ր գ ը.
1.1. Ջերմուկ համայնքի ղեկավարի հաղորդումը 2018 թվականի երկրորդ եռամսյակի տեղական բյուջեի կատարման ընթացքի մասին՝
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ Ա. Ղազարյան
1.2. Ջերմուկ համայնքի ավագանու 2018 թվականի մայիսի 18-ի N 37-Ա որոշման N 1 հավելվածում լրացում կատարելու մասին.
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ Ա. Ղազարյան
1.3. Ջերմուկ համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վերագնահատված գույքագրման փաստաթուղթը հաստատելու մասին.
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ Ա. Ղազարյան
1.4. Դրամական հատկացում կատարելու և Ջերմուկ համայնքի ավագանու 2018 թվականի հունվարի 19-ի N 17-Ա որոշման 1-ին կետի «գ» ենթակետը ուժը կորցրած ճանաչելու մասին.
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ Ա. Ղազարյան
1.5 Ջերմուկ համայնքի ավագանու 2018 թվականի հունվարի 19-ի N 5-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին.
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ. Թադևոսյան
1.6 Ջերմուկ համայնքի սեփականություն հանդիսացող գույքի կառավարման տարեկան ծրագիրը հաստատելու մասին.
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ. Թադևոսյան
1.7. Ջերմուկ համայնքի սեփականություն համարվող հողամասերը առանց մրցույթի վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու համաձայնություն տալու, ամսական վարձավճարի չափը և պայմանները հաստատելու մասին.
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ. Թադևոսյան
1.8 Ջերմուկ համայնքի սեփականություն համարվող հողամասերը օտարելու, աճուրդային եղանակով վաճառքի մեկնարկային գներն ու պայմանները հաստատելու մասին.
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետ Ա. Գառնիկյան
1.9. Հողամասերի նպատակային նշանակության փոփոխության նպատակով Ջերմուկ համայնքի Հերհեր գյուղի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում նախատեսվող փոփոխությանը հավանություն տալու մասին.
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Ա. Գառնիկյան
1.10 Ջերմուկ համայնքի 2018 թվականի հողային հաշվեկշռին համաձայնություն տալու մասին.
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետ Ա. Գառնիկյան
1.11 Հանձնաժողով ստեղծելու և Ջերմուկ համայնքի վարչական տարածքում գտնվող «փոքր» օբյեկտ հանդիսացող «Անտառային ձայներ» սրճարանը որպես Ջերմուկ համայնքի սեփականություն միակողմանի ընդունելու մասին.
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ. Թադևոսյան
1.12. Ջերմուկ համայնքի ավագանու 2018 թվականի մայիսի 18-ի N 42-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին.
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ. Թադևոսյան
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |