«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետին, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը հաստատելու մասին և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի հունվարի 17-ի թիվ 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի 17-րդ կետին համապատասխան և հիմք ընդունելով Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 08.01.2018թ. թիվ 4 դրական եզրակացությունը
1. Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղի տարածքում գտնվող Գնդեվազ գյուղի բնակիչներ Խորեն Վանուշի Խաչատրյանի, Անի Խորենի Խաչատրյանի և Նարեկ Խորենի Խաչատրյանի ընդհանուր բաժնային սեփականության գյուղատնտեսական նշանակության հողամասը (մակերեսը՝ 0,07 հա, կադաստրային ծածկագիրը՝ 10-016-0214-0117) փոխադրել բնակավայրերի նշանակության հողերի կատեգորիա՝ հասարակական կառուցապատման հողերի գործառնական նշանակությամբ:
2.Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղի տարածքում գտնվող համայնքային սեփականության գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքի 1128 քմ մակերեսով (կադաստրային ծածկագիրը՝ 10-016-0222-0075) հողամասը փոխադրել բնակավայրերի նշանակության հողերի կատեգորիա՝ հասարակական կառուցապատման հողերի գործառնական նշանակությամբ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: