Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 38-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հակակոռուպցիոն դատարանի՝ քաղաքացիական թիվ ՀԿԴ/0103/02/24 գործով 20․02․2025 թվականի վճիռը և այն օրինական ուժի մեջ մտնելու հանգամանքը՝ որոշում եմ՝
1․ Անվավեր ճանաչել Ջերմուկ համայնքի ղեկավարի 2015 թվականի սպրիլի 9-ի «Համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի 2015 թ. ապրիլի 9-ի մրցույթի արդյունքները հաստատելու և Մյասնիկյան փողոցի N 1/1 հասցեում գտնվող արհեստական լճակը վարձակալությամբ տրամադրելու մասին» N 40-Ա և «Համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի 2015 թ. ապրիլի 9-ի մրցույթի արդյունքները հաստատելու և Մյասնիկյան փողոցի N 2/4 հասցեում գտնվող արհեստական լճակը վարձակալությամբ տրամադրելու մասին» N 41-Ա որոշումները։
2․ Դիմել ՀՀ Կադաստրի կոմիտեին՝ լուծելու Ջերմուկ համայնքի և «Ջերմուկի ըմպելասրահ» ՍՊ ընկերության միջև 17․04․2015 թվականին կնքված Ջերմուկ քաղաքի Մյասնիկյան փողոցի N 1/1 և Մյասնիկյան փողոցի N 2/4 հասցեների անշարժ գույքերի վարձակալության պայմանագրերը և չեղարկելու ՍՊԸ–ին տրամադրված վարձակալության իրավունքի N 14052015-10-0014 և N 14052015-10-0013 վկայականները։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։