Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 229-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետի, հիմք ընդունելով Ջերմուկ քաղաքի բնակիչ Զավեն Էդիկի Հովհաննիսյանի և Ջերմուկի քաղաքապետի միջև 05․01․2005 թ․ կնքված վարձակալության պայմանագրի 9-րդ կետի դրույթները և Ջերմուկ համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 21-ի «Ջերմուկ համայնքում հողի կադաստրային արժեքի փոփոխմամբ պայմանավորված գործող վարձակալության, կառուցապատման և սերվիտուտի իրավունքի տրամադրման պայմանագրերում վարձավճարի (վճարի) փոփոխություն կատարելու մասին» N 32-Ա որոշումը, հաշվի առնելով «ՆԱՐԵԿ» ԲԲԸ տնօրենի համաձայնությունը (մտից N 1137, 08.07.2024 թ.)՝ որոշում եմ՝
1. Ջերմուկ համայնքում 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ հողամասերի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) և շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության նոր սահմանների և, ըստ այդմ, կադաստրային նոր արժեքների սահմանմամբ պայմանավորված Ջերմուկ քաղաքային համայնքի և «ՆԱՐԵԿ» բաց բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Կառուցապատող) միջև 2008 թվականի հունիսի 26-ին կնքված հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրում կատարել հետևյալ փոփոխությունը՝
- պայմանագրի 5․1-ին կետը շարադրել նոր՝ հետևյալ խմբագրությամբ՝ «Սույն պայմանագրի 1․1-ին կետում նշված կառուցապատման իրավունքի տարեկան վճարը 2024 թվականի համար կազմում է 113250 դրամ, 2025 թվականի համար՝ 169855 դրամ, 2026 թվականի և հաջորդող տարիների համար՝ 226500 դրամ։»
2. Կառուցապատողի հետ օրենքով սահմանված կարգով կնքել սույն որոշման առաջին կետում նշված հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրում փոփոխություն կատարելու մասին համաձայնագիր:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Կառուցապատողին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: