«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան 1. Հաստատել Ջերմուկ համայնքի ավագանու 2020 թվականի մարտի 24-ի նիստի հետևյալ օ ր ա կ ա ր գ ը.
1.1. Հողամասի նպատակային նշանակության փոփոխության նպատակով Ջերմուկ համայնքի Հերհեր գյուղի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում նախատեսվող փոփոխությանը հավանություն տալու մասին.
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ. Թադևոսյան
1.2. Նվիրատվության գործարքի կնքմամբ Ջերմուկ համայնքին օտարվող հողամասերը ժամանակավորապես գրավի առարկա մնալու վերաբերյալ համաձայնություն տալու մասին.
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ․ Թադևոսյան
1.3. «Ջերսան» ՍՊ ընկերության կարիքների համար հողամասի սերվիտուտ սահմանելու համաձայնություն տալու մասին.
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ․ Թադևոսյան
1․4․ Ջերմուկ համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերը օտարելու, աճուրդային եղանակով վաճառքի մեկնարկային գներն ու պայմանները հաստատելու մասին․
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ․ Թադևոսյան
1․5․ Ջերմուկ համայնքի ավագանու 2020 թվականի հունվարի 17-ի N 7-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին․
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ․ Թադևոսյան
1․6․ Դրամական հատկացումներ կատարելու մասին․
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ Մ․ Առաքելյան
1․7․ Ջերմուկ համայնքի զարգացման ծրագրեր ներկայացնելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացում՝ սուբվենցիա ստանալու համաձայնություն տալու մասին․
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Ս․ Վարդանյան
1․8․ Ջերմուկի համայնքապետարանում խորհրդակցության դահլիճի կառուցում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում համայնքային ներդրում կատարելու մասին․
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Ս․ Վարդանյան
1.9. «Քաղաքացու բյուջե» ենթադրամաշնորհի մրցույթի հայտադիմումների գնահատման արդյունքները հաստատելու և համայնքային ներդրման չափ սահմանելու մասին․
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Ս․ Վարդանյան
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |