Համաձայն Հողային օրենսգրքի 67-70-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի և 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 22-28-րդ կետերի, Ջերմուկ համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 20-ի N 11-Ա որոշման, հիմք ընդունելով հողամասն աճուրդով վաճառելու մասին 2024 թվականի սեպտեմբերի 27-ի N 13 արձանագրությունը՝ որոշում եմ՝
1․ Հաստատել հասարակական կառուցապատման նպատակով 2024 թվականի սեպտեմբերի 27-ին կայացած Ջերմուկ համայնքի Ջերմուկ քաղաքի Ազատամարտիկների փողոցի N 22/4 հասցեում գտնվող 10-002-0032-0130 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նշանակության հողամասի (գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման), մակերեսը՝ 35 (երեսունհինգ) քմ, օտարման աճուրդի արդյունքները և հիմք ընդունելով հողամասն աճուրդով վաճառելու մասին Ջերմուկի համայնքապետարանի՝ համայնքի տարածքում հողերի օտարման աճուրդային հանձնաժողովի 2024 թվականի սեպտեմբերի 27-ի N 13 արձանագրությունը` N 2 լոտով աճուրդի հանված 10-002-0032-013 կադաստրային ծածկագրով հողամասը 105 000 (հարյուր հինգ հազար) դրամով վաճառել աճուրդի միակ մասնակից Արթուր Արտուշի Բաբայանին:
2. Սույն որոշման առաջին կետում նշված գումարի վճարման հաշվեհամարն է՝ 900365031625։
3. Արթուր Արտուշի Բաբայանի հետ օրենքով սահմանված կարգով կնքել սույն որոշման առաջին կետում նշված հողամասի առուվաճառքի պայմանագիր:
4. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արթուր Արտուշի Բաբայանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից օրվանից: