«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան՝ 1․Հաստատել Ջերմուկ համայնքի ավագանու 2025 թվականի հոկտեմբերի 22–ի նիստի հետևյալ օրակարգը՝
1․1․ Ջերմուկ համայնքի ավագանու 2025 թվականի սեպտեմբերի 24-ի N 69-Ա որոշման փոփոխությունն ի գիտություն ընդունելու մասին
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ․ Թադևոսյան
1․2․ ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն անցկացնելու և քվեարկության արդյունքներն ամփոփելու մասին
զեկ․ համայնքի ավագանու անդամ, «Մեր համայնքը» խմբակցության ղեկավար Ա․ Հովակիմյան
1․3․ Ջերմուկ համայնքի ղեկավարի երդման արարողության նիստի գումարման օրը սահմանելու մասին․
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ․ Թադևոսյան
1․4․ Ջերմուկ համայնքի ավագանու ութերորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ․ Թադևոսյան
2․ Սույն որոշումն ուժի մեջ է նտնում ստորագրման պահից։ |