«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 10-րդ և 11-րդ մասերով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով Ջերմուկ համայնքի ավագանու 2018 թվականի հունվարի 19-ի N 12-Ն որոշմամբ հաստատված կարգը և հաշվի առնելով Ջերմուկ քաղաքի բնակիչների դիմումները և դրանց հիման վրա համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետի (սոցիալական աշխատող) կողմից կազմված սոցիալական դեպքի վարման գործերը՝ 1. Հաշվի առնելով մասնագիտացված հաստատությունների կողմից տրված բժշկական եզրակացությունները (էպիկրիզները) և բուժման հրատապ շարունակականության անհրաժեշտությունը՝ Ջերմուկի համայնքի 2019 թվականի բյուջեի «Սոցիալապես անապահով անձանց աջակցություն» /4729/ հոդվածից 100 000-ական (հարյուր հազարական) դրամի չափով դրամական օգնություններ տրամադրել համայնքի Ջերմուկ քաղաքի բնակիչ Գոհար Էդիկի Համբարձումյանին և Հերհեր գյուղի բնակիչ Լալա Ջիվանի Մարգարյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
|