Այսօր: Շաբաթ, 23 Նոյեմբերի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 28-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 ապրիլի 2023 թվականի N 28-Ա

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԵՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ՝ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21–Ի ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան՝

1․ Հաստատել Ջերմուկ համայնքի ավագանու երրորդ նստաշրջանի հերթական՝ 2023 թվականի ապրիլի 21–ի նիստի հետևյալ օրակարգը. 

1․1․ Ջերմուկ համայնքի 2023 թվականի բյուջեի առաջին եռամսյակի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին․

  զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Ա․ Ղազարյան

1․2․ Ջերմուկ համայնքի 2022 թվականի հաշվապահական  հաշվեկշիռը և համայնքի սեփականության ամենամյա գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին․

զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ  Ա․ Ղազարյան

1․3․ Ջերմուկ համայնքի 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ՄԺԾԾ) նախագծի մշակման աշխատանքների գործընթացը իրականացնելու ժամանակացույցը հաստատելու մասին

զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ  Ա․ Ղազարյան

1․4․ Ջերմուկ համայնքում հողի կադաստրային արժեքի փոփոխմամբ պայմանավորված գործող վարձակալության, կառուցապատման և սերվիտուտի իրավունքի տրամադրման պայմանագրերում վարձավճարի (վճարի) փոփոխություն կատարելու մասին․

 զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ  Ա․ Ղազարյան

1․5․Ջերմուկ համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 11-ի N 3-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին․

զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ  Ա․ Ղազարյան

1․6․ Ջերմուկ համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 24-ի N 10-Ն որոշումն անվավեր ճանաչելու մասին․

  զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ․ Թադևոսյան

1․7․ Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղում գտնվող հողամասը ուղղակի վաճառքով օտարելու համաձայնություն տալու մասին

  զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ․ Թադևոսյան

1․8․ Ջերմուկ համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու համաձայնություն տալու, ամսական վարձավճարի չափը և պայմանները հաստատելու մասին

   զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ․ Թադևոսյան

1․9․ «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կարիքների համար հողամասի սերվիտուտ սահմանելու համաձայնություն տալու մասին․

 զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ․ Թադևոսյան

1․10․  Ջերմուկ համայնքի «Համայնքային տնտեսություն» և «Ջերմուկ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպելու և «Ջերմուկի կոմունալ տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին

 զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ․ Թադևոսյան

1․11․ Ջերմուկ համայնքի «Ջերմուկի կոմունալ տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին․

  զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար՝ Գ․ Թադևոսյան

1․12․ Դրամական օգնություն տրամադրելու մասին․

 զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետի պաշտոնակատար Մ․ Մարգարյան

1․13․ Հայաստանի Հանրապետության վարչապետին ուղղված ուղերձ ընդունելու մասին

  զեկ․ համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Ս․ Ավետիսյան

1․14․Գերմանիայի Միջազգային Համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում գործադրվող՝ ՀՀ  համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման դրամաշնորհային հիմնադրամի միջոցով ՀՀ  համայնքներում ՄԱԿԿայուն զարգացման 2030 օրակարգի ևկայուն զարգացման նպատակների տեղայնացմանն ուղղված դրամաշնորհային մրցույթին մասնակցելուն և համաֆինանսավորումը ապահովելուն համաձայնություն տալու մասին

զեկ․ համայնքապետարանի  աշխատակազմի գլխավոր մասնագետ Ս․ Վարդանյան 

1․15․ Ջերմուկ համայնքի ավագանու երրորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին

 զեկ․ համայնքի ղեկավար Վ․ Արսենյան

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ 


Կողմ -11

ԱՅՎԱԶՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ

ԱՐՍԵՆՅԱՆ ՎԱՀԱԳՆ

ԲԱԲԱՅԱՆ ԺԻՐԱՅՐ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՄԱՆԱՆ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ՄԿՐՏՉՅԱՆ ՄԱՐԻՆԵ

ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ԱՐԿԱԴԻ

ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՎԱՀԱՆՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ

ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ ԱՆՆԱ

Դեմ -0

Ձեռնպահ -1

ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ԱԶԱՏ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner