Ղեկավարվելով «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 10-ի N 1293-Ն որոշման հավելվածի 3-րդ կետով՝ 1․ Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոցի N 26 հասցեում գտնվող «Անի» հյուրանոցի հարևանությամբ համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման բաց հարթակում կազմակերպել ավտոկայանատեղի՝ դրա սահմանները համապատասխան գծանշումներով կամ երթևեկության կազմակերպման այլ տեխնիկական միջոցներով առանձնացնելով երթևեկելի մասից և կանոնակարգել դեպի կայանատեղ մուտքի ու ելքի հատվածները։
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված ավտոկայանատեղի կազմակերպիչը համայնքի ղեկավարն է:
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված ավտոկայանատեղում ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը կայանելու համար գանձվող տեղական վճարի դրույքաչափերը հաստատվել են Ջերմուկ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում 2024 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափեր և տեղական վճարների արտոնություններ սահմանելու մասին» N 98-Ն որոշմամբ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ավտոկայանատեղի տեղաբաշխումը Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության Ոստիկանության հետ համաձայնեցնելուց հետո: |