Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասի, Ջերմուկ համայնքի և ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության միջև 2020 թվականի օգոստոսի 23-ին կնքված՝ Գույքի անհատույց օգտագործման պայմանագրի 4.2-րդ կետի, հաշվի առնելով փոխառու կողմի համաձայնությունը (մտից 467, 21․03․2023 թ․) որոշում եմ՝
1. Կողմերի համաձայնությամբ վաղաժամկետ` ս/թ մարտի 20-ից, լուծված համարել Ջերմուկ համայնքի՝ ի դեմս համայնքի ղեկավարի, և ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության միջև 2020 թվականի օգոստոսի 23-ին կնքված Գույքի՝ Ջերմուկ քաղաքի Մյասնիկյան փողոցի N 8 հասցեում գտնվող վարչական շենքի 14,3 քմ մակերեսով տարածքի անհատույց օգտագործման պայմանագիրը․ նոտարական ակտի կոդ՝ 614-20200823-40-4680320։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: