Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 19-ին մասին 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 35-րդ հոդվածի 3-րդ, 481–րդ հոդվածի 8-րդ, 81-րդ հոդվածի 3-րդ և 94-րդ հոդվածի 6-րդ մասերով, Հարկային օրենսգրքի 233-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգի 57-րդ կետով՝ 1․ Հաշվի առնելով Ջերմուկ համայնքում 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ հողամասերի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) և շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության նոր սահմանների և, ըստ այդմ, կադաստրային նոր արժեքների սահմանումը՝ համայնքում գործող վարձակալության, կառուցապատման և սերվիտուտի իրավունքի տրամադրման բոլոր պայմանագրերը (այսուհետ՝ պայմանագրեր) վարձավճարի (վճարի) մասով վերանայել՝ կատարելով փոփոխություններ․ պայմանագրերի գինը՝ տարեկան պարբերականությամբ, սահմանել անշարժ գույքի հարկի չափով՝ պահպանելով օրենսդրությամբ սահմանված համամասնությունը՝ 2023 թվականի հաշվետու տարվա համար՝ հարկի 35 տոկոսի չափով, 2024 թվականի հաշվետու տարվա համար՝ 50 տոկոսի չափով, 2025 թվականի հաշվետու տարվա համար՝ 75 տոկոսի չափով, 2026 թվականի հաշվետու տարվա և հետագա հաշվետու տարիների համար՝ 100 տոկոսի չափով։
2․ Հաստատել պայմանագրերի նոր գները՝ ըստ սուն որոշման 1-ին կետում նշված համամասնության։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |