Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 46-րդ և 481 հոդվածներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 286 որոշմամբ հաստատված Կարգի 46.2 կետի «ա» ենթակետը՝ 1. Համաձայնություն տալ Ջերմուկ քաղաքի Մյասնիկյան փողոցի N 4/4 և Ազատամարտիկների փողոցի N 17/1 հասցեներում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 6 քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակությամբ ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողամասերը առանց մրցույթի կառուցապատման իրավունքով տրամադրելու մասին Ջերմուկ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերի կառուցապատման իրավունքի տրամադրման տարեկան վճարի գինը սահմանել՝ Մյասնիկյան փողոցի N 4/4 հասցեի հողամասի համար՝ 60 000 (վաթսուն հազար) դրամ և Ազատամարտիկների փողոցի N 17/1 հասցեի հողամասի համար՝ 45 000 (քառասունհինգ հազար) դրամ, ժամկետը՝ 2025 թվականի հուլիսի 1-ը, նպատակը՝ մամուլի կրպակ տեղադրելու համար:
3. Ուժը կորցրած ճանաչել Ջերմուկ համայնքի ավագանու 2015 թվականի ապրիլի 29-ի «Ջերմուկի համայնքի սեփականությունը համարվող Մյասնիկյան փողոցի N 4/4 հասցեում գտնվող 6 քմ մակերեսով հողամասը վարձակալման տրամադրելու համաձայնություն տալու, վարձավճարի մեկնարկային գինը և վարձակալման պայմանները հաստատելու մասին» N 13-Ա որոշումը։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |