Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ 1․ Տալ համաձայնություն Ջերմուկի համայնքապետարանի հաշվեկշռում առկա Беларус 82.1 մակնիշի անիվավոր տրակտորը, խոտի մամլիչը և խոտ հավաքող 5-М (3 միավոր) մեքենա-մեխանիզմները (այսուհետ՝ շարժական գույք) յուրաքանչյուր տարվա մայիս–սեպտեմբեր ամիսներին Գնդեվազ գյուղի բնակիչ Հայրապետ Մկրտչյանին վարձակալությամբ տրամադրելու առաջարկությանը՝ վարձավճարի չափը սահմանելով նշված ժամանակաընթացքի համար 450 000 (չորս հարյուր հիսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, վարձակալությամբ օգտագործման տրամադրելու նպատակը՝ համայնքի բյուջեի եկամուտների հավելյալ աղբյուր ունենալը։
2․ Իրավունք վերապահել Ջերմուկի համայնքի ղեկավարին Գնդեվազ գյուղի բնակիչ Հայրապետ Մկրտչյանի հետ կնքելու շարժական գույքի վարձակալության տրամադրման պայմանագիր։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |