Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան՝ հաշվի առնելով Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղի բնակիչ Մանիա Աշոտի Մնացականյանի դիմումը (մտից՝ N 832, 29․05․2025 թ․) որոշում եմ՝
1․ Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղի բնակիչ Մանիա Աշոտի Մնացականյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով (հիմք՝ սեփականության իրավունքի վկայական N 616711) պատկանող Գնդեվազ գյուղի 18-րդ փողոցի վրա գտնվող անշարժ գույքին՝ տնամերձ հողամասին (մակերեսը՝ 0,23 հա), տրամադրել հետևյալ հասցեն՝
Ջերմուկ համայնք, գ․ Գնդեվազ, 18-րդ փողոց N 1:
2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է հրապարակմանը հաջորդող օրվանից: