|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
23 ապրիլի 2024 թվականի N 26-Ա |
ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի պահանջներով՝ 1․ Ջերմուկ համայնքի գյուղական բնակավայրերում համայնքի կողմից ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների, ոռոգման ջրի մատակարարման և համայնքը սպասարկող անասնաբուժական ծառայությունների դիմաց սահմանված տեղական վճարների գծով բոլոր բնակիչների համար սահմանել արտոնություն՝ վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2024 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։
|
Կողմ -8 ԱՐՍԵՆՅԱՆ ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՄԱՆԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԳՈՀԱՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԽԻԹԱՐ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ԱԶԱՏ ՍԱՐԳՍՅԱՆ ԼՈՒՍԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ ԱՆՆԱ | Դեմ -1 ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|