Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով և 3-րդ մասով, ինչպես նաև Ջերմուկ համայնքի ավագանու 2023 թվականի մայիսի 30-ի N 48-Ն որոշմամբ՝ 1․ Ջերմուկ համայնքի Կեչուտ գյուղի բնակիչ Սեդրակ Շամիրի Ասատրյանին սեփականության իրավունքով պատկանող (վկայական՝ N 11052023-10-0021) և անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ համարվող Ջերմուկ քաղաքի Երևանյան խճուղու N 47/43 հասցեում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի նպատակային նշանակությամբ հողամասի (գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների) անշարժ գույքի հարկի գծով սահմանել արտոնություն՝ ազատելով 2008-2023 թվականների համար հաշվարկված հարկային պարտավորությունների և հաշվարկված տույժի վճարումից 765916 (յոթ հարյուր վաթսունհինգ հազար իննը հարյուր տասնվեց) ՀՀ դրամի չափով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ս․ Շ․ Ասատրյանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամովին հրաժարվել է նշված հողամասից։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
|