Ջերմուկ համայնքի հարգելի՛ բնակիչներ,
Ջերմուկի համայնքապետարանը կազմակերպում է հանրային քննարկում 2024 թվականի հունիսի 12-ին Ջերմուկի համայնքապետարանի երկրորդ հարկում և համացանցային կայքի միջոցով:
Ձեր քննարկմանն է ներկայացվում Ջերմուկ համայնքի 2025-2027 թվականների Միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագիծը:
Ձեր կողմից առաջարկվող ծրագրերն ու միջոցառումները, որոնք ներառված չեն համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագրերում, համացանցային կայքի միջոցով կարող եք նշել առաջարկություններ կարծիքներ դաշտում՝ հիմնավորելով դրանց կատարման անհրաժեշտությունն ու կարևորությունը, որոնց վերլուծության և ամփոփման հիման վրա նախագծում կարող են կատարվել լրամշակումներ ներկայացված ծրագրերի համար և լրացումներ՝ նոր ծրագրերի մասով:
Կարծիքները, առաջարկություններն ու առարկությունները կարող եք ներկայացնել մինչև ս/թ հունիսի 10 -ը՝ նաև գրավոր՝ Ջերմուկի համայնքապետարան ք. Ջերմուկ, Մյասնիկյան 8 հասցեով կամ ուղարկելով info@jermukcity.am էլեկտրոնային փոստի հասցեին:
Ակնկալում ենք Ձեր ակտիվ մասնակցությունը։