Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ի կետի 5-րդ ենթակետով, 90-րդ հոդվածի 1-ին և 6-րդ կետերով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ կետով 1. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության հետ կնքված պարտավորությունների մարման ժամանակացույցի համաձայն համայնքի էներգետիկ ծառայությունների նախորդ տարիների պարտավորությունների մարման նպատակով Ջերմուկ համայնքի 2017 թվականի բյուջեով նախատեսված «11.01.02.51-պահուստային ֆոնդ» գործառնական դասաարգման « 4891- պահուստային միջոցներ» տնտեսագիտական հոդվածից 9023.0 հազար (ինը միլիոն քսաներեք հազար ) ՀՀ դրամ հատկացնել Ջերմուկ համայնքի «01.01.01.51-կառավարման մարմինների պահպանում» և Ջերմուկ համայնքի ճոպանուղու «04.05.05.53-խողովակաշարային տրանսպորտ» գործառնական դասակարգման «4212-էներգետիկ ծառայություններ» տնտեսագիտական հոդվածին՝ համապատասխանաբար 4973.0 (չորս միլիոն ինը հարյուր յոթանասուներեք հազար) ՀՀ դրամ և 4050.0 (չորս միլիոն հիսուն հազար) ՀՀ դրամ:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը : |