Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Հանրային քննարկում N 7
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

16 դեկտեմբերի 2021 թվականի N 7

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2022-2026 ԹԹ. ՀՆԳԱՄՅԱ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

Հարգելի համայնքի բնակիչներ և ՀՀ քաղաքացիներ.

Ներկայացնում ենք Ջերմուկ համայնքի 2022-2026 թթ.  զարգացման հնգամյա ծրագիրը՝ կապիտալ վերանորոգման, հիմնանորոգման և նոր ակտիվների ձեռք բերման հետ կապված  միջոցառումներն ու ծրագրերը ըստ գործառնական ոլորտների:

Ակնկալում են Ձեր ակտիվ մասնակցությունը՝ նշելով թե որ ծրագիրն եք նախընտրում որ ժամանակահատվածում իրականացնել:  Քննարկմանը կարող եք մասնակցել հետևյալ հղումով:

Ձեր կողմից առաջարկվող  ծրագրերն ու միջոցառումները, որոնք ներառված չեն համայնքի զարգացման հնգամյա ծրագրում,  կարող եք նշել կարծիքներ դաշտում՝ հիմնավորելով նրանց կատարման անհրաժեշտությունն ու կարևորությունը: Վերջիններս կընդունվեն հանրային քննարկման արդյունքում և համայնքի բյուջեի միջոցների առկայության դեպքում:

Առաջարկություններն ու կարծիքները ներկայացնել մինչև ս/թ դեկտեմբեր  30-ը, եթե կլինեն գրավոր առաջարկություններ, ներկայացնել համայնքի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժին՝ հետևյալ հասցեով. ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8:

Ակնկալում ենք ակտիվ քննարկում

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Ձեր կարծիքները, առաջարկությունները և գաղափարները կարող եք ներկայացնել ստորև



Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ

ԱՐՄԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆ ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱԺԻՆ | Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ 28 ամիս առաջ
Համայնքի հարգելի բնակիչներ ,  շնորհակալ ենք ակտիվ մասնակցության և քննարկումների համար (քննարկումներին մասնակցել են թվով 49 քաղաքացիներ), որոնք վերաբերում էին Ջերմուկ համայնքի 2022-2026թթ. զարգացման հնգամյա ծրագրում ներառված միջոցառումներին և ծրագրերին , շնորհակալ ենք նաև նոր ծրագրերի և առաջարկների համար, որոնք  կքննարկվեն Ջերմուկ համայնքի ավագանու ֆինանսավարկային և համայնքի սոցիալ- տնտեսական հարցերի հանձնաժողովի կողմից: Հաշվի առնելով  համայնքի բյուջեի միջոցներն ու ծրագրերի առաջնահերթությունը ՝ հանձնաժողովի որոշմամբ   նոր առաջարկները  կներկայացվեն նաև  համայնքի ավագանու քննարկմանն ու հաստատմանը, անհրաժեշտության դեպքում կընդգրկվեն Ջերմուկ համայնքի 2022  թվականի բյուջեի ֆոնդային մասում:
Պատասխանել

Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner