«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան՝
1․ Հաստատել Ջերմուկ համայնքի ավագանու 2020 թվականի հոկտեմբերի 2-ի արտահերթ նիստի հետևյալ օ ր ա կ ա ր գ ը.
1.1. Ջերմուկ համայնքի ավագանու 2020 թվականի սեպտեմբերի 15-ի N 58-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին.
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ․ Թադևոսյան
1․2․ Ջերմուկ համայնքի ավագանու 2018 թվականի մարտի 16-ի N 21-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին․
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ․ Թադևոսյան
1․3. Ջերմուկ համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու մասին․
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ․ Թադևոսյան
1․4․ Ջերմուկ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը օտարելու, աճուրդային եղանակով վաճառքի մեկնարկային գներն ու պայմանները հաստատելու մասին․
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետ Ա․ Գառնիկյան
1․5․ Ջերմուկ համայնքի 2020 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին․
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ Ա․ Ղազարյան
1․6․ Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության պայմաններում հրատապ անհրաժեշտության ապրանքների և ծառայությունների գնման գործընթացները կազմակերպելու մասին․
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ Ա․ Ղազարյան
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: