Այսօր: Շաբաթ, 28 Սեպտեմբերի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 229-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 սեպտեմբերի 2024 թվականի N 229-Ա

«ՆԱՐԵԿ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՋԵՐՄՈՒԿԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՄԻՋԵՎ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 5-ԻՆ ԿՆՔՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 229-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետի, հիմք ընդունելով «ՆԱՐԵԿ» բաց բաժնետիրական ընկերության և Ջերմուկի քաղաքապետի միջև 05․06․2003 թ․ կնքված  վարձակալության պայմանագրի 9-րդ կետը և Ջերմուկ համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 21-ի «Ջերմուկ համայնքում հողի կադաստրային արժեքի փոփոխմամբ պայմանավորված գործող վարձակալության, կառուցապատման և սերվիտուտի իրավունքի տրամադրման պայմանագրերում վարձավճարի (վճարի) փոփոխություն կատարելու մասին» N 32-Ա որոշումը, հաշվի առնելով «ՆԱՐԵԿ» ԲԲԸ տնօրենի համաձայնությունը (մտից N 1137, 08.07.2024 թ.)՝ որոշում եմ՝

1. Հաշվի առնելով 2003 թվականից ի վեր «ՆԱՐԵԿ» բաց բաժնետիրական ընկերության կողմից օրենսդրական պահանջների պահպանմամբ Ջերմուկ համայնքից վարձակալած 15500 քմ մակերեսով հողամասի որոշ հատվածների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման հանգամանքը և ԲԲԸ–ի կողմից ներկայացված՝ տարածքի նոր չափագրության արդյունքները (չափագրող՝ Ա/Ձ Գնել Առաքելյան)՝  Ջերմուկի քաղաքապետի և «ՆԱՐԵԿ» բաց բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Վարձակալ) միջև 2003 թվականի հունիսի 5-ին  կնքված հողամասի վարձակալության պայմանագրում (այսուհետ՝ Պայմանագիր) կատարել հետևյալ փոփոխությունը՝

  • պայմանագրի 1-ին կետում «15500» թիվը փոխարինել «5926,6» թվով
  • պայմանագրի 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ՝ «Հողամասի նկարագիրը՝ պուրակ է, որը չի կարող ենթարկվել բնութագրի փոփոխության»։

2․ Ջերմուկ համայնքում 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ հողամասերի  (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) և շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության նոր սահմանների և, ըստ այդմ, կադաստրային նոր արժեքների սահմանմամբ պայմանավորված Պայմանագրում կատարել հետևյալ փոփոխությունները՝

  • պայմանագրի 8-րդ կետը շարադրել նոր՝ հետևյալ խմբագրությամբ՝ «Սույն պայմանագրի 1-ին կետում նշված հողամասի տարեկան վարձավճարը 2024 թվականի  համար կազմում է 479 361 դրամ, 2025 թվականի  համար՝ 719042 դրամ, 2026 թվականի և հաջորդող տարիների համար՝ 958722 դրամ։» 

3. Վարձակալի հետ  օրենքով սահմանված կարգով կնքել սույն որոշման առաջին կետում նշված հողամասի վարձակալության պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վարձակալին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝գործում է
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner