Այսօր: Երեքշաբթի, 16 Հուլիսի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 38
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 162-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 հուլիսի 2024 թվականի N 162-Ա

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՋԵՐՄՈՒԿ ՔԱՂԱՔԻ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՓՈՂՈՑԻ N 22/4 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հողային օրենսգրքի 67-70-րդ հոդվածների,  «Տեղական  ինքնակառավարման  մասին» օրենքի 35-րդ  հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի և 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի  22-28-րդ կետերի, Ջերմուկ համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 20-ի  N 11-Ա որոշման, հիմք ընդունելով հողամասն աճուրդով վաճառելու մասին 2024 թվականի հուլիսի 10-ի N 3 արձանագրությունը՝ որոշում եմ՝

1․ Հաստատել հասարակական կառուցապատման նպատակով 2024 թվականի հուլիսի 9-ին կայացած Ջերմուկ համայնքի Ջերմուկ քաղաքի  Ազատամարտիկների փողոցի N 22/4 հասցեում գտնվող 10-002-0032-0130 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նշանակության հողամասի (գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման), մակերեսը՝ 35 (երեսունհինգ) քմ, օտարման աճուրդի արդյունքները և հիմք ընդունելով հողամասն աճուրդով վաճառելու մասին Ջերմուկի համայնքապետարանի՝ համայնքի տարածքում հողերի օտարման աճուրդային հանձնաժողովի 2024 թվականի հուլիսի 10-ի N 3 արձանագրությունը` N 2 լոտով աճուրդի հանված 10-002-0032-013 կադաստրային ծածկագրով հողամասը 105 000 (հարյուր հինգ հազար) դրամով վաճառել աճուրդի միակ մասնակից Արթուր Արտուշի Բաբայանին:

2. Սույն որոշման առաջին կետում նշված գումարի վճարման հաշվեհամարն է՝ 900365031625։

3. Արթուր Արտուշի Բաբայանի հետ օրենքով սահմանված կարգով կնքել սույն որոշման առաջին կետում նշված հողամասի առուվաճառքի պայմանագիր:

4. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արթուր Արտուշի Բաբայանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան  հաջորդող օրվանից օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner