Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 34-րդ հոդվածով՝ 1․ Ջերմուկ համայնքի ավագանու 2021 թվականի հուլիսի 21-ի «Համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցութային հանձնաժողովի կազմում համայնքապետարանի աշխատակազմի և համայնքի ավագանու ներկայացուցիչների թեկնածուներ առաջադրելու մասին» N 58-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝ որոշման 1-ին կետում «Արմեն Գրիգորյանին» բառերը փոխարինել «Վարդան Սարգսյանին» բառերով։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |