Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով՝
1. «Ջերմուկ համայնքի «Զատիկ» մանկապարտեզ ՆՈՒՀ ՀՈԱԿ-ի Ձախափնյակ թաղամասի մասնաշենքի ձմեռային այգու, Կեչուտ գյուղի մասնաշենքի երկու հարկերի, տանիքի և «Գնդեվազ համայնքի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի մասնաշենքի տանիքի հիմնանորոգում» սոցիալական ենթակառուցվածքների զարգացման սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորմամբ պայմանավորված՝ հաստատել համայնքի ավագանու 2019 թվականի հունվարի 23-ի N 4-Ն որոշմամբ հաստատված համայնքի 2019 թվականի բյուջեում կատարված փոփոխությունները՝
Ջերմուկ համայնքի «38-01-00-պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակով սուբվենցիա» եկամտային և «09.01.01.51-նախադպրոցական կրթություն» գործառնական դասակարգումներով, «5113- շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» տնտեսագիտական ծախսային հոդվածներն համապատասխանաբար ավելացնել 28.930.020 (քսանութ միլիոն ինը հարյուր երեսուն հազար քսան) ՀՀ դրամով՝ վերոնշյալ ծրագրերով կատարվող աշխատանքների ֆինանսավորման համար:
2. Սույն որոշման 1-ին կետով կատարված փոփոխությունները հաշվի առնելով՝ ի գիտություն ընդունել Ջերմուկ համայնքի բյուջեն՝ 2019 թվականի դեկտեմբերի 26-ի դրությամբ՝ եկամուտներ՝ 768.930.020 ՀՀ դրամ
ծախսեր՝ 768.930.020 ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: