Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Հանրային ծառայության մասին» օրենքի 11-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետին համապատասխան՝
1․ Ջերմուկ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 27-ի «Ջերմուկ համայնքի ղեկավարի վարձատրության չափը որոշելու, Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Ջերմուկ համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 24-ի N 15-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 101-Ա որոշման մեջ (հավելվածները շարադրվել են նոր խմբագրությամբ համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 20-ի N 19-Ա որոշմամբ) կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման Հավելված 1-ում «2» թիվը փոխարինել «3» թվով, «9» թիվը փոխարինել «8» թվով,
2) որոշման հավելված 2-ում՝
ա․ կատարել լրացում՝ ավելացնելով նոր՝ 18.1-ին տող՝ հետևյալ բովանդակությամբ՝
18․1 |
Քաղաքաշինության և հողօգտագործման ոլորտը համակարգող խորհրդատու |
1 |
285000 |
285000 |
բ․ 24-րդ տողը հանել,
գ․ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԿԱՏԱՐՈՂՆԵՐ» բաժինն ամփոփող «Ընդամենը» տողի «1» թիվը փոխարինել «2» թվով, «130000» թիվը փոխարինել «415000» թվով,
դ․ «Տեխնիկական սպասարկման անձնակազմ» բաժինն ամփոփող «Ընդամենը» տողի «8,25» թիվը փոխարինել «7,25» թվով, «1386245» թիվը փոխարինել «1256245» թվով,
ե․ «Ընդամենը/աշխատակազմ» տողի «6690822» թիվը փոխարինել «6845822» թվով,
զ․ «ԸՆԴՀԱՆՈՒՐԸ» տողի «9180504» թիվը փոխարինել «9335504» թվով։
2․ Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով կատարված փոփոխությունների արդյունքում համայնքապետարանի աշխատակազմում կրճատվում է տնտեսվարի հաստիքը և ավելանում է քաղաքացիական աշխատանք կատարողի մեկ հաստիք։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։