«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան 1. Ջերմուկ համայնքի բյուջեի վարչական մասի 2018 թվականի տարեսկզբի ազատ մնացորդի 4289926.1 (չորս միլիոն երկու հարյուր ութսունինը հազար ինը հարյուր քսանվեց դրամ 10 լումա) դրամ գումարն ուղղել նախորդ բյուջետային տարում բյուջեի վարչական մասից ֆինանսավորման ենթակա, սակայն չֆինանսավորված առկա հարկային և էներգետիկ պարտավորությունների մարմանը, իսկ ֆոնդային մասի տարեսկզբի ազատ մնացորդը` 249505018.9 (երկու հարյուր քառասունինը միլիոն հինգ հարյուր հինգ հազար տասնութ դրամ 90 լումա) դրամն ուղղել կապիտալ ծախսերի ֆինանսավորմանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |