«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 28-րդ և 35-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետերին համապատասխան 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ենթակա բյուջետային հիմնարկների և ՀՈԱԿ-ների աշխատակիցների 2021 թվականի թվաքանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի:
2. Ջերմուկ համայնքի արվեստի դպրոցներում դասատուների, «Ջերմուկ համայնքի սպորտի, զբոսաշրջության, երիտասարդության և մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ում մարզիչների, «Ջերմուկ համայնքի քաղաքային գրադարան» համայնքային հիմնարկում մատենագետի և գրադարանավարների, «ԶԱՏԻԿ» մանկապարտեզ ՆՈՒՀ» և «Գնդեվազի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ներում դաստիարակների համար հաստատել հետևյալ դրույքաչափերը.
ա/ միջնակարգ մասնագիտական կրթություն ունեցողներ՝
- մինչև 15 տարվա մասնագիտական ստաժի առկայությամբ - 110 000 դրամ
- 15 և ավելի տարվա մասնագիտական ստաժի առկայությամբ - 120 000 դրամ
բ/ բարձրագույն կրթություն ունեցողներ
- մինչև 15 տարվա մասնագիտական ստաժի առկայությամբ -115 000 դրամ
-15 և ավելի տարվա մասնագիտական ստաժի առկայությամբ-125 000 դրամ
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2007 թ. հունվարի 26-ի N 29-Ն հրամանի 3-րդ և նշյալ հրամանով հաստատված N 1 հավելվածի 25-րդ կետերին համապատասխան, հաշվի առնելով, որ ամառային սեզոնի հետ կապված ավելանում է երիտասարդ կանանց զբաղվածությունը, որի հետևանքով կտրուկ ավելանում է նախադպրոցական տարիքի երեխաներին «Զատիկ» մանկապարտեզում ժամանակավորապես տեղավորելու դիմումների քանակը՝ իրավունք վերապահել մանկապարտեզի տնօրենին, համայնքի ղեկավարի որոշմամբ, ըստ անհրաժեշտության ավելացնելու խմբերի քանակը 1-ից 2-ով: Նման խմբերում աշխատողներին ընդունել պայմանագրային հիմունքներով՝ սահմանված կարգով կնքելով ժամկետային աշխատանքային պայմանագրեր:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից: |