Այսօր: Հինգշաբթի, 3 Հուլիսի 2025թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 50
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 21-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԳՈՀԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21-րդ ենթակետին, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ պարբերության 2-րդ ենթակետին համապատասխան, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 3-րդ կետով, 66-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ և 8-րդ ենթակետով, նույն հոդվածի 2-րդ կետով և 68-րդ հոդվածի 8-րդ կետով

1. Ջերմուկ համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասերը ուղղակի վաճառքով օտարել՝

ա) առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացման ընթացքում կադաստրային քարտեզագրման արդյունքում անշարժ գույքի նկատմամբ իրավունքը հաստատող փաստաթղթերում սեփականատերերի կողմից նշված չափից մինչև 20 տոկոս ավելի հողամասերը՝ փաստացի օգտագործողին` հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքի 30 տոկոսի չափով կամ տրամադրել  վարձակալության` հողի հարկի տարեկան դրույքաչափին հավասարեցված վարձավճարով,

բ) օրենքներով գնման նախապատվության իրավունք ունեցող անձանց,

գ) քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող կառուցապատված հողամասերի, ինչպես նաև գյուղատնտեսական նշանակության հողամասերի ընդլայնման անհրաժեշտության դեպքում, եթե հնարավոր չէ լրացուցիչ օտարվող հողամասը որպես առանձին գույքային միավոր օտարել աճուրդային կարգով,

դ) տվյալ հողամասը վաճառելու նպատակով հայտարարված աճուրդը երկրորդ անգամ չկայանալու դեպքում` սահմանված մեկնարկային գնով:

2. Սահմանել, որ Ջերմուկ համայնքի սեփականությունը  հանդիսացող հողամասերի՝ ուղղակի վաճառքի կարգով գնման նախապատվության իրավունք ունեցող անձանց օտարման, իսկ գնման նախապատվության առաջարկը չընդունելու դեպքում դրանք վարձակալության իրավունքով տրամադրման գործընթացն իրականացնում է Ջերմուկ համայքի ղեկավարը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՈՀԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner