«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի հիման վրա, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 46-րդ հոդվածին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 44-րդ կետի «ը» ենթակետին համապատասխան 1. Համաձայնվել Ջերմուկ համայնքի սեփականություն համարվող Հերհեր գյուղի Հրաբխային խարամի փողոցի N 6 հասցեում գտնվող, 1,24346 հա մակերեսով (նպատակային նշանակությունը` արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը`ընդերքի օգտագործման համար տրամադրված) հողամասը առանց մրցույթի վարձակալության իրավունքով ընդերքօգտագործման իրավունք ունեցող «Եղբայրներ» ՍՊ ընկերությանը օգտագործման տրամադրելու մասին Ջերմուկ համայնքի ղեկավարի առաջարկությանը` հաստատելով հողամասի` վարձակալությամբ օգտագործման տրամադրելու նպատակը` հրաբխային ավազների հանքավայրի օգտագործում , ամսական վարձավճարի չափը` 30 000 դրամ, վարձակալմամբ օգտագործելու ժամկետը` 45,6 տարի:
2. Համաձայնվել Ջերմուկ համայնքի սեփականություն համարվող Ջերմուկ քաղաքի Շլաքահանքի փողոց N 2 հասցեում գտնվող, 0,84718 հա մակերեսով (նպատակային նշանակությունը` արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը`ընդերքի օգտագործման համար տրամադրված) հողամասը առանց մրցույթի վարձակալության իրավունքով ընդերքօգտագործման իրավունք ունեցող «Արսքար» ՍՊ ընկերությանը օգտագործման տրամադրելու մասին Ջերմուկ համայնքի ղեկավարի առաջարկությանը` հաստատելով հողամասի` վարձակալությամբ օգտագործման տրամադրելու նպատակը` բազալտի հանքավայրի և ընդերքօգտագործման թափոնների պաշարների օգտագործում , ամսական վարձավճարի չափը` 30 000 դրամ, վարձակալմամբ օգտագործելու ժամկետը` 50 տարի:
3. Հայաստանի Հանրապետության Ընդերքի մասին օրենսգրքի 17-րդ հոդվածի 3-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան իրավունք վերապահել Ջերմուկի համայնքի ղեկավարին «Եղբայրներ» ՍՊ և «Արսքար» ՍՊ ընկերությունների հետ կնքելու հողօգտագործման պայմանագրեր:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |