Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 22-րդ կետով, հիմք ընդունելով «Հայաստանի համայնքների միության» գործադիր տնօրեն Ն.Լափաուրիի 16.11.2016թ. թիվ ԵՆ-1611/1144 գրությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը 1. Հաշվի առնելով, որ Հայաստանի համայնքների միության հանրապետական խորհուրդը 2016 թվականի նոյեմբերի 9-ի նիստով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Ազգակին Ժողովի կողմից 2016 թվականին «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում կատարած փոփոխությունները, կայացրել է արձանագրային որոշում Հայաստանի համայնքների միությանը խոշորացված նախկին համայնքների անդամակցությունն օրենքի ուժով դադարեցնելու մասին՝ տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի միավորված Ջերմուկ համայնքին անդամակցել «Հայաստանի Համայնքների Միություն» իրավաբանական անձանց միությանը:
2. Հայաստանի Համայնքների Միությանը տարեկան պարբերականությամբ փոխանցել անդամության հաշվարկված վճարը՝ մեկ բնակչի հաշվով տարեկան 10 դրամի չափով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |